News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երբեմն վարակիչ հիվանդություններ տարածող հատուկ տարատեսակի մոծակների ոչնչացումն առավել դյուրին է, քան առանձին քաղաքական գործիչներին բացատրելը, որ չի կարելի ռմբակոծել խաղաղ բնակչությանը, տանկով կրակել շտապօգնության մեքենայի, բժշկական հաստատությունների, դպրոցների ուղղությամբ: Այս մասին Ժնեւում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստի ժամանակ նշել է ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ես առաջին անգամ եմ Ժնեւում եւ Ազգային պալատի կողքով անցնելիս ինձ ցույց տվեցին հաշմանդամության դեմ պայքարը խորհրդանշող տխուր աչքերով մի տղայի արձան, ում ոտքն անդամահատված էր: Ոտքը հեռացված նման տղայի ես հանդիպել եմ նաեւ Արցախում: Սա խոսում է այն մասին, որ մենք հիմա, հենց այստեղ պետք է լուծենք համընդհանուր առողջապահական խնդիրները»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` ԱՀԿ-ն պետք է շարունակի որոշիչ դերակատարում ունենալ միջազգային նշանակության հանրային առողջապահական խնդիրների լուծման գործում:

Հիշեցնենք, որ Ժնեւում շարունակվում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը, որին որպես եվրոպական տարածաշրջանի  կողմից առաջադրված փոխնախագահ մասնակցում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ