News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբստին մեղադրել է  «վատ թաքցված արտաքին քաղաքական ցինիզմի համար»: Սենատորը համապատասխան գրությունը մայիսի 25-ին տեղադրել է Facebook-ի իր էջում: Այդպես նա մեկնաբանել է ամերիկացի քաղաքական գործչի հարցազրույցը  «Ազատություն Եվրոպային», որը հրապարակվել է մայիսի 19-ին:

Կոսաչեւը նշել է, որ դիվանագետի նույն հայտարարությունում իրար հակասող մի քանի դրույթ կա: Մասնավորապես, ռուսաստանցի սենատորի խոսքով, Հերբստը պնդում է, որ ամերիկյան կողմը «հանդիպում է մոլդավացի պաշտոնատար անձանց, ազդեցիկ մարդկանց հետ, որպեսզի աջակցի» Մոլդովայի եվրոպական հեռանկարներին: 

Միաժամանակ նախկին դեսպանը նշում է, որ «Մոլդովան, Վրաստանը, Բելառուսը, Հայաստանւ եւ Ադրբեջանը պետք  է ինքնուրույն ընտրության իրավունք ունենան» եւ «պետք չէ Մոսկվայից նրանց ցուցում տալ, թե ինչպես վարվեն»: «Հոգեբանները դա գիտակցության երկվության կլինիկական պատկեր կկոչեին», — այդ կապակցությամբ գրել է Կոսաչեւը: 

Նա հիշեցրել է, որ գրող Ջորջ Օրուելը շրջանառության մեջ է մտցրել   «երկմտություն» տերմինը, որը նշանակում է միաժամանակ երկու տեսանկյուն ունենալու կարողություն:

«Իսկ ես կխոսեի վատ թաքցվող քաղաքական ցինիզմի մասին, որն անամոթաբար կիրառում են մեր երկրի եւ մեր ավանդաբար բարի հարեւանների նկատմամբ ամերիկացիները», — հավելել է ռուսաստանցի սենատորը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ