News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախօրեին վարչապետի հետ եղել ենք Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, վերջին օրերի կարկտահարության հետեւանքով Արմավիրի մարզի 12 համայնքներում բերքը 30-80 տոկոսի չափով վնասվել է: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Հիմա մարզպետարանի ու գյուղնախարարության հանձնաժողովները աշխատում են եւ առաջիկայում կներկայացնենք դրանց վերաբերյալ տեղեկություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ հակակարկտային կայանները աշխատել են միայն կարկտահարությունից հետո, նախարարն ասաց. «Մի մասը իհարկե կապ չլինելու պատճառով չի աշխատել, այսպես են ասում: Հիմա այդ հարցն էլ է քննարկման փուլում, մենք վերջնականապես կներկայացնենք արտակարգ իրավիճակներ եւ դա կքննարկենք»:

Տպել
Ամենաշատ