News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը Հայաստանում հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով եւ 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի գործարկման մասին Վայոց Ձորի մարզում, որը գալիս է փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին:

Արդիականացված ցանցը հնարավորություն է տալիս ստանալ ավելի որակյալ եւ կայուն ազդանշան, որն երաշխավորում է անխափան ինտերնետի կապ գյուղական եւ քիչ բնակեցված շրջաններում:

Այսօր Եղեգնաձորում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում կայացավ ցանցի աշխատանքի շնորհանդեսը: Ընկերությունը պատրաստել էր փորձնական տաղավար, որի վրա, նոր անլար ցանցի օգտագործման միջոցով հնարավոր եղավ ապահովել 10 Մբ/վրկ-ը գերազանցող ինտերնետ կապ: Առանձին նշենք, որ 450 մեգահերց հաճախականությունում ազդանշանի կայունությունը նշանակալիորեն գերազանցում է նույն ցուցանիշը 2G եւ 3G բջջային ցանցերում: 

«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել տվյալների փոխանցման ցանցում եւ դա անում է այնպես, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը: Այսօր 450 ստանդարտի նոր ֆիքսված ցանցը սկսեց գործել Վայոց Ձորում, եւ մենք մինչեւ ամառվա վերջ կկառուցենք երկրի այն տարածքում, որտեղ մեզ մոտ այժմ գործում է CDMA ցանցը: Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մարզերում բնակվող մեր բաժանորդներին, որ շուտով նրանք կստանան Beeline լայնաշերտ ինտերնետի հնարավորություն մինչեւ 5 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի ներկայիս սակագներից զգալիորեն ավելի էժան գներով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ մարզերում նոր ցանցի հետ մեկտեղ, որը հնարավորություն է տալիս օգվել Beeline լայնաշերտ որակյալ ինտերնետի կապից, ընկերությունը շարունակում է տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ CDMA տեխնոլոգիայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ