Հայկական կողմն ունի ուժ ու ունակություն առաջ գնալու ու կորցրած տարածքները վերադարձնելու համար: Այս մասին մայիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Շահե Աճեմյանը:
Նրա խոսքով, բոլոր հայ զինծառայողների ոգին շատ բարձր է, նախկին ազատամարտիկներն էլ կանգնած են նրանց կողքին: «Բայց հակառակորդը անկանխատեսելի է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք: Անկասկած մենք շատ լավ ենք նախապատրաստված: Սակայն պատերազմը չի ավարտվել»,- նշել է Աճեմյանը: Նրա համոզմամբ քանի դեռ խաղաղ կարգավորման համաձայնագիրը չի ստորագրվել,պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել: «Դիվանագիտությունն ու միջազգային համայնքը լավ աշխատեցին՝ նրանց հաջողվեց հետ պահել մեզ: Եթե Ադրբեջանը եւս մեկ սխալ քայլի դիմի, վստահ եմ, որ մենք կվերադարձնենք մեր թողած տարածքները»,- շեշտել է Շահե Աճեմյանը: