ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 477.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.34 դրամ (նվազել է 1.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.32 դրամ (աճել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 249.92 դրամ, ոսկի՝ 18,999.23 դրամ, պլատին՝ 15,453.15 դրամ։