News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կստեղծվի Ucom-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, համալսարանի ռեկտորի եւ պրոֆեսորադասախոսականղեկավար աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հանդիպումից անմիջապես հետո Ucom-ի տնօրենին էին սպասում դահլիճում հավաքված ուսանողները եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որոնք բազմաթիվ հարցեր ունեին թե´իրենց ընտրած մասնագիտության  վերաբերյալ, թե´ կապված ընկերության ստեղծման եւ զարգացման հետ: 

Ուսանողներին շատ էր հետաքրքրում իրենց համալսարանի հենց իրենց ֆակուլտետի նախկին ուսանողի հաջողության պատմությունը:

Հայկ Եսայանը պատմեց ուսանողներին, թե ինչպես՝ լինելով բավականին երիտասարդ, կարողացել է զարգացնել եւ իրականացնել իր գաղափարները: Բացատրեց բիզնեսում հաջողության հասնելու եւ հաջողակ նախագծեր իրականացնելու բանաձեւը, ներկայացրեց շուկայում մրցունակ լինելու եւ արդյունավետ համագործակցության իր փորձը:

«Երբ 2009թվականին Ucom-ը մտավ շուկա՝ առաջարկելով IP հեռուստատեսություն, ՏՏ ոլորտում շատ առաջատար կազմակերպություններ թերահավատությամբ էին մոտենում այդ գաղափարին՝ համարելով այն գերժամանակակից եւ հայկական շուկայի համար անիմաստ: Սակայն մի քանի նպատակասլաց երիտասարդներից բաղկացած խումբն ապացուցեց, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ էր այդ նորարարությանը, այլեւ այն շատ սպասելի էր», - նշեց Հայկ Եսայանը:

Խոսելով համաշխարհային տրենդերի եւ նորամուծությունների մասին, Հայկ Եսայանը նշեց, որ շատ կարեւոր է լինել հեռատես եւ տեսնել մի քանի տարի առաջ, հասկանալ, թե ինչպես է փոխվելու շուկան տարիներ հետո եւ շատ արագ զբաղեցնել այն նիշը, որը շատերը դեռ չէին էլ նկատել: Նա մասնավորապես կարեւորեց տեխնիկական եւ ինժեներական ունակությունները եւ մտածելաոճը, խորհուրդ տվեց ուսանողներին լայն մտածել եւ գտնել իրական եւ արդյունավետ լուծումներ: Միեւնույն ժամանակ նա կոչ արեց ուսանողներին չհուսահատվել, եթե որեւէ բան անմիջապես չի ստացվում, չլքել մեր երկիրը, մնալ եւ աշխատել մեր ժողովրդի համար:

Այժմ հանդիսանալով կապի միասնական օպերատոր՝ Ucom-ի տնօրենը խոսեց բջջային շուկայի առավելությունների եւ դժվարությունների մասին: Ներկայացրեց որպես բջջային օպերատոր Ucom-ի գործունեությունը եւ ապագա զարգացման տեսլականը: Խոսեց նաեւ այն անակնկալների եւ նորությունների մասին, որ Ucom-ը պատրաստել է իր բաժանորդների համար՝ մասնավորապես նոր LTE ցանցի եւ դրա առավելությունների մասին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու հաստատությունների միջեւ կնքել համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կստեղծվի Ucom-ի լսարան՝ վերազինված անհրաժեշտ սարքավորումներով, կկազմակերպվի ուսանողների այց Ucom-ի տվյալների կենտրոն, ինչպես նաեւ համալսարանաի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներն անցկացնել Ucom ընկերությունում, իսկ լավագույները այնուհետ կանցնեն աշխատանքի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ