News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը, որը աշխատավարձ չստացած միակ աշխատակիցն է, բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Նամակն ամբողջությամբ հրապարակում ենք ստորեւ՝

«Իմ ներկայացված մի շարք նամակներով ես բազմիցս խնդրել եմ Ձեր անձնական վերահսկողությունը՝ իմ իրավունքների խախտումը վերացնելու եւ դատարանի վճռով հաստատված ինձ հասանելիք մայր գումարը (հաստատվել է թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով) վճարելու հարցում: Այնուամենայնիվ, իմ նամակները վերահասցեագրվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն եւ ես հերթական անգամ անորոշ ժամկետով սպասելու առաջարկություն եմ ստացել:

Եվ սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12:12/6279-15 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների /անգործության/ արդյունքում խախտվել են իմ իրավունքները: ՄԻՊ-ը որոշել է առաջարկել  ՀՀ էներգետիկայի  եւ բնական պաշարնեի նախարարին հանձնարարել ձեռնարկել միջոցներ ՝ապահովելու Կ.Հակոբյանի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը դատական ակտով սահմանված գումարի չափով:

Որպես օրինապահ քաղաքացի ես պետությանը վճարել եմ հարկեր, իմ տղան ծառայել է ՀՀ զինված ուժերում, իմ ընտանիքն ամբողջությամբ տալիս է իր պարտքերը պետությանը: Ցանկալի կլիներ, որ դա փոխադարձ լինի:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու տիրապետելով՝

• 01.08.2015թ. դրությամբ Նաիրիտ Գործարան ՓԲԸ-ի աշխատակիցներին աշխատավարձի գծով բոլոր պարտքերի մարման վերաբերալ Ձեր՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին ուղղված հանձնարարականին,

• 2015թ. փետրվարին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ե.Զախարյանի արած հայտարարությանն առ այն, որ նաիրիրտցիների նկատմամբ աշխատավարձի գծով պարտավորություններ չկան,

• թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված եւ օրինական ուժի մեջ մտած իմ հիմնական աշխատավարձի չափը արտացոլող դատարանի վճռին,

• իմ քաղաքացիական իրավունքների խախտման վերաբերալ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12:12/6279-15 որոշմանը,

ինձ հասանելիք գումարների վճարումը ձգձգելու հետեւանքով իմ ընտանիքը հայտնվում է անելանելի վիճակում: Ուսման վարձը չվճարելու պատճառով իմ 3 երեխաները զրկված են համալսարանում ուսման իրենց սահմանադրական իրավունքից, իսկ ես, որպես երկրորդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով հիվանդ, դատապարտված եմ իմ առողջական վիճակի կտրուկ վատթարացման:

Ելնելով վերոգրյալից, կրկին անգամ դիմում եմ Ձեզ եւ խնդրում Ձեր աջակցությունը իմ խախտված իրավունքների վերականգման եւ տարիների աշխատանքով ձեռք բերված եւ ՀՀ իրավասու դատարանի վճռով հաստատված իմ աշխատավարձի պարտքը ստանալու հարցում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ