News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն Կիեւ ժամանելուց հետո խնդրել է իրեն չկպնել եւ հայտարարել է, որ հետ է վարժվել մարդկանցից, հայտնում է «112 Ուկրաինան»:

«Ես երկու տարի բանտում եմ եղել, հարգե՛ք մարդու անձնական տարածքը: Ես այնպես կխոսեմ, որ դուք բոլորդ լսեք: Ես 2 տարի նստած եմ եղել, հետ եմ վարժվել մարդկանցից: Ես կտրուկ կլինեմ: Ես ազատ եմ»,- ասել է Սավչենկոն:

«Ես ձեզ խնդրում եմ, ինձ դեռ մի՛ դիպչեք: Եթե ամեն մեկն ուզենա ձեռքս սեղմել, ինձնից ոչինչ չի մնա:Ամեն բան լավ կլինի, հավատացե՛ք: Ուղղակի ինձ ժամանակ տվեք, որպեսզի ես այս ամենից հետո անեմ ամեն բան, որ դուք ինձնից չհիասթափվեք», - ասել է Սավչենկոն:

Սավչենկոն ներողություն է խնդրել բոլոր մայրերից, որոնց երեխաները չեն վերադարձել: «Ես միշտ պատրաստ եմ եւս մեկ անգամ իմ կյանքը մարտի դաշտում զոհել Ուկրաինայի համար: Ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի յուրաքանչյուր երեխա, որն հիմա անազատության մեջ է, ազատ լինի: Ուկրաինայի հերոսները չպետք է մահանան: Շատ շահավետ է, երբ հերոսները մահացած են, վատ է, երբ նրանք ողջ են: Բոլորի համար վատ է, բայց մենք կապրենք, եւ հերոսները կլինեն Գերագույն ռադայում: Հերոսները կինեն Ռադայում կլինեն ռուսական Դումայի ջգրու եւ ի փառք Ուկրաինայի: Ռադայում կլինեն մարդիկ, որոնք արժանի են դրան: Մենք Ուկրաինայում կապրենք այնպես, ինչպես արժանի է մարդուն: Ես չգիտեմ, թե ինչպես է պետք դա անել, ես ձեզ անկեղծ ասում եմ: Ես չեմ խոստանա այն, ինչ պիտի լինի վաղը: Ես կասեմ, որ պատրաստ եմ մեռնել ամեն վայրկյան հանուն այն բանի, որ դա լինի: Եվ դա կլինի»,- ասել է Սավչենկոն:

Սավչենկոն նաեւ հրաժարվել է ընդունել Յուլյա Տիմոշենկոյի ծաղկեփունջը:

Սավչենկոն արել է իր առաջին սելֆին ռուսական բանտից ազատվելուց հետո եւ ուղղվել նախագահ Պորոշենկոյի նստավայր: Լուսանկարը Facebook-ում հրապարակել է նրա քույրը՝ Վերա Սավչենկոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվգենի Երոֆեեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սավչենկոյի փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել «նորմանդյան քառյակի» հեռախոսային բանակցությունների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ