News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը վերսկսում է հարցազրույցների շարքը, որը նվիրված է Հայաստանում առցանց բիզնեսով զբաղվողներին, նրանց ձեռբերումներին, Հայաստանում առցանց բիզնես վարելու եղած հնարավորություններին, ինչպես նաեւ PayPal վճարային համակարգի, Հայաստանում ոչ ամբողջական գործունեության հետեւանքով բիզնեսում առկա խնդիրների մասին: Հարցազրույցների շարքը դադարեցին ապրիլին պատերազմական գործողությունների վերսկսմամբ: Ի դեպ Արցախում բարեգործական նպատակներով իրականացվող դրամահավաքների ժամանակ, շատ ցայտուն կերպով ապացուցվեց, որ անհրաժեշտ է, որ Հայաստանը ինտեգրվի օնլայն վճարային միջոցների ամբողջական սպասարկման մեջ, քանի որ բազմաթիվ մարդիկ ցանկանում են հենց նույն PayPal-ով միջոցներն ուղարկել: Այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում X-TECH ընկերության տնօրեն Արման Աթոյանի հետ հարցազրույցը:

Արման, քա՞նի տարի է գործում է ընկերությունը

2008 թվականից շուկայում ենք, 2008-ից սկսել ենք, որպես վեբ ծրագրավորման ծառայություններ առաջարկող ընկերություն։ Այսօր արդեն զբաղվում ենք լրացված իրականության (augmented reality) ու վիրտուալ իրականության լուծումներով:

Այս ոլորտում իր ծառայություններն առաջարկող ընկերության համար Հայաստանը գործունեության համար որքանո՞վ հարմար երկիր է

Այն ժամանակ իրականում շատ ավելի բարդ էր, քան հիմա։ Քանի որ այն ժամանակ մարդկանց համոզելը, որ հենց վեբ սայթ է պետք, արդեն բարդ խնդիր էր։ Այդ ժամանակ մարդիկ չէին մտածում, որ դա կարեւոր է, դրան տեղ չէին տալիս ու գումարն էլ սահամանփակ էր։ Ակնկալիքը հենց դա էր, որ ուզում էինք զբաղվել վեբ ծրագրավորմամբ, մինչեւ այդ երեք տարվա աշխատանքային փորձ ունեի արտասահմանյան ընկերությունում։ Հիմա եթե նայենք ՏՏ այլ ընկերություններին ու շուկային, ապա իրենց գործն ավելի հեշտ է, քանի որ տեղական շուկան ավելի պատրաստ է, այն ժամանակ ավելի բարդ էր։ Մեր նպատակը հենց դա էր, որ սարքեինք վեբ պլատֆորմաներ, սայթեր, որոնք ոչ միան  այցեքարտ կայքեր կլինեին, այլ ունենային ավելի խորն ու բազմազան ֆունկցիաներ, օրինակ՝ ինտերնետային խանութներ: Մեր պատրաստած առաջին խանութներից մեկը «Բայբուք» ինտերնետային խանութն էր, որը փորձում էր զբաղվել  գրքերի վաճառքով։ 

Կոնկրետ ձեր համար հետաքրքիր է լոկա՞լ է, թե միջազգային շուկան

Մենք արդեն բավականին ժամանակ է, որ պատվերներ են ստանում միջազգային շուկայից: Այնպես չի, որ այլեւս տեղականն ընդհանրապես չի հետահետաքրքրում, կարել է ասել, որ երկուսն էլ մեր գործունեության մեջ կան: Իրականում  մեր 7-8 տարիների փորձը բերել է նրան, որ մենք այստեղից էլ ենք շատ պատվերներ ստանում

Համաձա՞յն եք, որ ինտերնետը լրիվ նոր իրավիճակ է ստեղծել ամբողջ աշխարհում: Ինտերնետում փաստորեն ահռելի մեծ ներուժ ու ֆինանսական շրջանառություն ունեցող շուկայի նոր հարթակներ են գոյացել, որոնք շարունակում է արագությամբ ծավալները մեծացնել: Ինտերնետի շուկայում նաեւ սահման չկա, ու այս նոր իրողությունը հուշում ու պարտադրում է պետական իշխանություններին, որ պետք է մեծ արագությամբ փոփոխել օրենքները, վարչարարության ձեւերը, որպեսզի նաեւ պաշտպանված լինեն ընկերությունների շահերը, ու շուկայում էլ հնարավոր լինի թե մրցունակ լինել, եւ թե ձեռնտու դառնա նաեւ տվյալ պետությունում բիզնես անելը, ու բացի դրանից կապ հաստատել այդ հարթակների հետ, որպեսզի դրանց հնարավորություններից քաղաքացիներն ու ընկերություններն ամբողջությամբ օգտվեն

Այո, իհարկե: Հիմա նշանակություն չունի մարդը  որտեղից է եկել՝ իր ապրանքը վաճառելու: Ապրանքը տեղադրվում է մեկ ընդհանուր պլատֆորմի մեջ, որտեղ  կարող է չինացին էլ գցել, արաբն է, ռուսն էլ: Օրինակ՝ մոբայլ հավելվածների դեպքում, ըստ էության, ոչ մեկի չի հետաքրքրում ծագման երկիրը, եթե հավելվածը լավն է, ուրեմն օգտվողն այն կսիրի ու կօգտվի: Հայաստանում, ամբողջությամբ չի գործում Google Play-ը: Ու դա արդեն բարդություն է մեր թվային արտադրանք արտադրողների համար: Google Play-ը, AppStore-ը 7-8 տարվա պատմություն ունեն, բայց միլիարդավոր դոլարների շրջանառություն են ապահովում: Պետությունները պետք է օգնեն, որպեսզի իրենց ընկերությունները կարողանան օգտվել այս հնարավորություններից: Դա նշանակում է, որ պետք է շատ արագ ուսումնասիրվեն այդ շուկաները, վարչարարությունը: Օրենսդրական դաշտը պետք է շատ արագ ու լուրջ տրանսֆորմացիայի ենթարկեն, որ մրցունակ դառնան։

Կա նաեւ մեկ այլ հանգամանք, մեր մոտ բացի Google Play-ից, ամբողջությամբ չի գործում նաեւ PayPal ինտերնետային վճարային միջոցը, որը 2015թ.-ի ամփոփումով ունի 179 մլն ակտիվ օգտատեր, ու 282 մլրդ դոլար ծավալով շրջանառություն  

Ճիշտ է: Դեռ 2008 թվականին մասնակցում էի տարբեր ՏՏ ֆորումների, արտագնա հանդիպումների, ու այդ խնդիրը անընդհատ շեշտվում էր, իսկ վերջին մի քանի տարիներին էլ ընդհանրապես չեն էլ անդրադառնում: Անցած տարի այդ առումով կատակում էի, որ շուտով կարելի է Հայաստանում նշել PayPal չունենալու 10-ամյակը։ Դա մի խնդիր է, որը լուծում չի ստանում, անընդհատ խոսակցություները լինում են, բայց չի լուծվում։ Իրականում մարդ կա՞, ով հստակ դրա պատասխանը գիտի, թե ինչո՞ւ PayPal չունենք, ու ի՞նչ անենք, որ PayPal-ն այստեղ աշխատի: PayPal-ի բացակայությունը Հայաստանում՝ լուրջ հարց է, ու մեզ դա խանգարում է։ Տարածված են շատ օնլայն պլատֆորմաներ, օրինակ՝ նույն eBay-ը, եթե PayPal-ն այստեղ ամբողջությամբ չի գործում, չես կարող բան վաճառել eBay-ում, Aliexpress-ում եւ այլ պլատֆորմներում: Դա լրացուցիչ բարդություններ է ստեղծում։

Ձեր բիզնեսը օրինակ բերենք, որքանով է խանգարում, որ  PayPal-ով վաճառքի հնարավորություն չունենք այստեղ

Իրականում մեզ ածանցյալ ձեւով է խանգարում։ Եթե ունենայինք PayPal, էլեկտրոնային կոմերցիայի կայքեր բացելու ցանկություն ունեցող հաճախորդներն ավելի շատ կլինեին։ Այն որ չկա, խոչընդոտ է մի շարք մարդկանց համար, որոնք բիզնես են անում կոմերցիայի ոլորտում եւ կարող էին էլեկտրոնային կոմերցիայի ծառայություն մատուցել: Բացի դրանից փոքր գումարները հնարավոր չէ ուղարկել PayPal-ով, պետք է քարտով փոխանցես, բայց շատերը վախենում են իրենց քարտի տվյալները որեւէ տեղ թողնել, քանի որ քարտերից գողությունը տարածված է: Բոլորը գիտեն, որ անվտանգ միջոց է PayPal-ի նման համակարգերից  օգտվելը, իսկ հենց PayPal-ի նկատմամբ վստահությունը մեծ է:

Վրաստանը բացել է PayPal-ը։ Որպես PayPal-ի բացակայության պատճառով խնդրին ծանոթ մասնագետ, ձեր կարծիքով շատե՞րը Հայաստանից բիզնես հաշիվներ կբացեն Վրաստանում, որպեսզի օգտվեն PayPal-ից

Այս հարցին ավելի ճիշտ կպատասխանեն էլեկտրոնային կոմերցիայով զբաղվողները, բայց կարող եմ ենթադրել, որ PayPalի Վրաստանում գործելը, ու Վրաստանի մոտ լինելը կարող է գրավիչ լինել շատերի համար: Կոնկրետ՝ օրինակ ասեմ: Մենք հիմա աշխատում ենք բարեգործական նպատակներով միջոցներ հավաքող հավելվածի վրա: Նրանց համար եւս PayPal-ի բացակայությունը լուրջ խնդիր է, որովհետեւ կրկնում եմ արտասահմանցի բարեգործները չեն ցանկանում քարտով փոխանցում կատարել, նրանք նախընտրում են անվտանգ PayPal-ով կատարել փոխանցումը: Մեր հաճախորդը փորձում է լուծել PayPal-ի հարցը, ու Վրաստանում գործելն արդեն գրավիչ կլինի նրանց համար: Ու ընդհանրապես այս գործունեությամբ զբաղվողներից շատ-շատերի համար դա խնդրի լուծում կարող է թվալ:

Ձեր կարծիքով, մեր չինովնիկների ու ի պաշտոնե այս հարցը լուծելու մարդկանց անգործության պատճառով, որ մինչեւ այժմ PayPal-ը Հայաստանում ամբողջությամբ չի գործում, մեր երկիրը որքա՞ն է հետ մնացել պոտենցիալ մրցակիցներից:

Դժվար է գնահատական տալը, բայց որ բացասական ազդեցություն կա, դա միանշանակ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ