News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության վիճակագրությունը արմատապես տարբերվում է իրականությունից: Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում ասել է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

«Միրգ-բանջարեղենը մեկ մարդու հաշվարկով տարեկան կազմում է 1149 կգ: Ո՞վ է այդքան ուտում:Եվս 540 կգ անասնաբուծություն, 1600 կգ: Ո՞վ է այդքան ուտում: Ասենք մարդը կերավ 100 գրամ պանիր, 250՝ հաց, 200՝ միս: Հետո՞»,- ասել է Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ինքը հարցում է ուղարկել Ազգային վիճակագրական ծառայություն, քանի որ Գյուղնախը հայտնել էր 769 հազար տոննայի մասին, իսկ 2015-ի ԱԱՀ-ն նշված է 250 հազար: «Ի՞նչ է եղել մնացած 519 հազարը, անհասկանալի է: Մենք պետք է ճիշտ թվեր գտնենք: Կաշառակերության դեմ պայքարը պետք է սկսվի այստեղ», - ասել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ