News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում խաղողի գոյություն չունեցող բերք են նկարում կոնյակի մաֆիայի հրահանգով: Այդ մասին մայիսի  25-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է ՀԱԿ-ից պատգամավոր Հրանտ Բագրատյանը` դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:   

 2015-ին Գյուղատնտեսության նախարարությունը գրել էր 309 հազար տ խաղողի բերքի մասին, իսկ թե դա ուր է գնացել, անհնար է հասկանալ: Չի հաջողվում ստուգել, թե իրոք գինու եւ կոնյակի գործարաններն այնքան խաղող են մթերում, որքան հայտարարում են: 

Շատ գործարաններ 2 տ են ընդունում, բայց գրում են` 10-20: Մնացած քվազի-խաղողը քողարկում է սպիրտի համար, որն իրականում .կեղծված է:   

«Երկու տարի առաջ ես առաջարկում էի հաշվել գինու եւ կոնյակի արտադրության մնացորդները, որպեսզի երեւար, թե արդյոք ճիշտ են ասում, թե ոչ: Դուք այդ օրինագիծը մերժեցիք: Հիմա՞ ինչ կասեք: Այս բիզնեսում մաֆիա կա: Լուրջ մաֆիա», - հայտնել է Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ