News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ինքնացրման մասին խորհրդարանի որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը: Այս մասին հաղորդում է տեղական TV Telma-ն:

Մակեդոնիայի Ժողովը (խորհրդարանը) ապրիլի 7-ին ցրվել էր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունններ անցկացնելու շուրջ հունվարյան քվեարկության արդյունքներով ընդունված որոշման համաձայն: Նախապես ենթադրվում էր, որ համաժողովրդական քվեարկությունը կկայանա ապրիլի 24-ին, սակայն նախկին վարչապետ Նիկոլա Գրուեւսկիի իշխող կուսակցության քաղաքական ընդդիմախոսներն ավելի շատ ժամանակ էին պահանջել՝ ազնիվ ընտրությունների նախապատրաստվելու համար, եւ քվեարկության օր էր սահմանվել հունիսի 5-ը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, խորհրդարանի որոշման սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությամբ մայիսին հանդես է եկել էթնիկ ալբանացիների խոշորագույն ԴՈՒԻ կուսակցության պատգամավոր Թալաթ Ջաֆերին: Մայիսի 18-ին Մակեդոնիայի ՍԴ-ն կողմ էր քվեարկել հարցի քննարկմանը, ինչը նշանակում է ընտրություններին նախապատրաստության դադարեցում:

Նույն օրը Ժողովի նախագահ Տրայկո Վելյանոսկին, չնայած օրենսդիր մարմնի ինքնացրման մասին որոշմանը, խորհրդարանի նիստ էր գումարել, որն էլ ընտրությունների անցկացման օրն անորոշ ժամկետով հետաձգել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ