News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքը օգնության կարիք ունի:

Վազգեն Հարությունյանի ավագ որդին՝ 14-ամյա Գրիգորը մանկական ուղեղային կաթված ունի:

«Լսողության խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում: Երկու տարի առաջ Երեւանից բժիշկներ էին եկել, ականջները ստուգել են, ապարատ են դրել, բայց արդյունք չկա: Վերականգնողական բուժում է պետք իրեն: Հիմա պետք է Երեւան տանենք ոտքից գլուխ ուսումնասիրեն, որ տեսնենք՝ արտասահման տանելու կարիք կլինի, թե չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի մայրը՝ Անուշ Տոնյանը:

Ամուսնու մահվանից հետո Անուշը ստիպված է միայնակ մեծացնել երկու որդիներին՝ Գրիգորին եւ 13-ամյա Ալեքսանդրին: Նրանք հորը վերջին անգամ տեսել են ապրիլի 21-ին՝ երբ քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ դիրքեր էր բարձրանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ