News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանի կառավարությունն ավարտին կհասցնի Արփա-Սեւան թունելի նորոգման աշխատանքները: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս այս մասին նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կրկնապատկել դեպի լիճ ջրի հոսքը՝ այժմյան 130-140 մլն խ.մ.-ից հասցնելով տարեկան 260-270 մլն խ.մ.-ի:

Աշխատանքներն իրականացվում են Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որը 10 մլն դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրել՝ տարեկան 3.4% տոկոսադրույքով, 15 տարի ժամկետով՝ 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ