News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Էրիկ Բաբայանը, որը Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորվելուց հետո գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, հերթական վիրահատությանն է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով, վիրավորվելուց հետո Էրիկի թոքն ուժեղ վնասվել էր, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել էր ձախ թոքային խոռոչի կպումների եւ վիրահատության անհրաժեշտություն առաջացրել:

Վիրահատությունը հաջող է անցել, այժմ Էրիկի վիճակն ընդհանուր առմամբ բավարար է գնահատվում, դրական դինամիկա կա:

Հիշեցնենք, որ Էրիկ Բաբայանին հիվանդանոց էին հասցել ծայրահեղ ծանր վիճակում, աղիների եւ ստամոքսի վիրավորումով: Բժիշկները երկու անգամ վիրահատել են աղիները, հեռացրել նաեւ մի երիկամը, ինչից հետո Էրիկի մոտ սուր երիկամային անբավարարություն է սկսվել, որն էլ հիմա բուժում են: Զինծառայողը նաեւ ձախ ոտքի կոնքազդրային հոդի վնասվածք ունի, եւ էնդոպրոթեզավորում են կատարելու, բայց միայն ներքին բոլոր վերքերը լավանալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ