News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի եւ Ուկրաինայում ազատազրկված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեեւի ազատ արձակման հարցը լուծվել է մայիսի 23-ին «նորմանդական քառյակի» պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Հանրապետության նախագահը (Ֆրանսուա Օլանդը) ողջունում է բանտարկյալների փոխանակումը, որը տեղի է ունեցել այսօր, մայիսի 23-ին «նորմանդական ձեւաչափով» տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ընդունված պարտավորություններին համապատասխան: Դա թույլ տվեց, մասնավորապես, Ուկրաինա վերադարձնել ուղղաթիռի օդաչու Նադեժդա Սավչենկոյին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Օլանդը նաեւ հավելել է, որ այս փոխանակումը կարեւոր քայլ է Մինսկի համաձայնությունների իրականացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ