News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի զինված ուժերն անցած չորս օրերի ընթացքում Սինայի թերակղզու հյուսիսում 85 ծայրահեղականի են ոչնչացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ, ավիացիայի եւ ծանր զինտեխնիկայի մասնակցությամբ ռազմական գործողություններն իրականացվել են Ռաֆահ եւ Շեյխ Զուվեյդ քաղաքներում:

Հյուսիսային Սինայում ուժային կառույցների ներկայացուցիչների դեմ զինյալների հարձակումների եւ եգիպտական զինվորականների պատասխան գործողությունների մասին հաղորդագրություններ ստացվում են գրեթե ամեն օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ