News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի, կոնսենսուսի մասին պետք էր մտածել մինչ 3-րդ ընթերցումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ անդրադառնալով ԸՕ-ի շուրջ 3-րդ ընթերցումից հետո կոնսենսուսի հավանականությանը։

«Եթե կոնսենսուս են ուզում, ապա  երեք ընթերցումների ընթացքում ինչ-որ բան պետք է լիներ, երբ  շատ լուրջ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շատ լուրջ վերաբերմունք ցուցաբերեցին, օրինակ, «Հայկական վերածնունդը» 34 առաջարկ ներկայացրեց,  երեք քաղաքական ուժերով նաեւ առաջարկներ ներկայացրեցինք, բայց չընդունվեցին։  Այս դեպքում ի՞նչ է նշանակում կոնսենսուս»,-ասաց Բիշարյանը։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ ՀԱԿ-ի ու իշխանության կոնսենսուսի հասնելու շահագրգռությունը պայմանավորված միջազգային հանրությունից ընտրական գործընթացների նկատմամբ տեխնիկական աջակցություն ստանալու հանգամանքով, ասաց.

«Ի սկզբանե բոլորս գիտենք, որ միջազգային կառույցների գնահատման խնդիր կա եւ, բնականաբար, այդ փոփոխություններն ու առաջարկությունները ինչ անում էին մեր գործընկերները, այդ սկզբունքի շրջանակում է։ Որ միջազգային գնահատականներ լինեին,  վստահություն լիաներ այս ամենի նկատմամբ։ Իսկ ինչ է, մինչեւ հիմա չկար այդ խնդիրը, որ հետո պիտի մտածեին միջազգային կառույցների վերաբերմունքի մասին։ Մինչեւ այսօր պետք էր մտածել, որ էդ վստահությունը առաջանար։ Բայց մինչեւ այսօր քաղաքական մեծամասնությունը քվեարկեց օրենսգրքի օգտին՝ բացարձակապես չմտածելով, որ հետագայում միջազգային կառոույցների գնահատական պիտի լիներ»,-նշեց պատգամավորը։

Բիշարյանն ասաց, որ հույս չունի, որ մինչեւ հունիսի 1-ը իշխանության եւ ընդդիմության միջեւ շարունակվող  քննարկումները կհանգեցնեն կոնսենսուսի։  «Շըփ-թըփ բերել անցկացնել մի օրենք, որից հետո մտածել կոնսենսուսի մասին, որպեսզի միջազգային կառույցները ներդրում անեն կամ աջակցեն, կարծում եմ՝ անլուրջ է։ Ինչ էինք անում մինչեւ էսօր։ Դա էինք առաջարկում, ասում այս ընթացքում։ Անիմաստ բան է սա ես վստահ չեմ, որ սրանից հետո ինչ որ բան կփոխվի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ