Արմավիրի մարզի Արագած գյուղում մայիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, դուստրը կացնահարել է մորը, վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է:
NEWS.am-ի թղթակցին գյուղապետարանից հայտնեցին, որ վիրավոր կինը 76 տարեկան է, բնակվում էր 46-ամյա դստեր հետ, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:
«Այլ մանրամասներ չգիտենք, բայց աղջիկը երկար տարիներ տնից դուրս չէր գալիս, մշտապես դեղեր էր ընդունում»,- ասացին գյուղապետարանի աշխատակիցները:
Դեպքի հանգամանքները ճշտվում են: