News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալացի եւ ֆինն գիտնականները պնդում են, որ ծառերը նույնպես գիշերը քնում են:

Նրանց խոսքով, գիշերը ծառերը ճյուղերը ներքեւ են իջեցնում, իսկ ցերեկը՝ դեպի արեւը պարզում: Ընդ որում, սա հատուկ է մոլորակի բոլոր անկյունների ծառերին:

Գիտնականները փորձ են անցկացրել երկու երկրում: Հետազոտության անթերի արդյունք ստանալու համար ոչ քամոտ եւ ոչ խոնավ օր է ընտրվել, իսկ ծառերի վիճակն ուսումնասիրվել է լազերի օգնությամբ:

Արդյունքում պարզվել է, որ ճյուղերը կարող են դեպի ներքեւ ճկվել մինչեւ 10 սմ: Բացի այդ, պարզվել է, որ երկու երկրներում էլ ծառերի վարքագիծը նույնն է եղել:

Ըստ Planet Today-ի, ցերեկային ժամերին ծառերը բավականաչափ էներգիա են ծախսում, այդ պատճառով գիշերային ժամերին հանգստանալու կարիք են ունենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ