News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականին G7-ի գագաթաժողովը կանցկացվի իտալական Սիցիլիայում: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այս մասին գրել է իր ղեկավարած Դեմոկրատական կուսակցության անդամների համար տեղեկատվական հաղորդագրությունում: Հաջորդ տարի Իտալիան նաեւ կնախագահի գագաթաժողովում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հատկանշական է, որ հաջորդ գագաթաժողովի անցկացման վայրի մասին Ռենցին հայտարարել է G7-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Ճապոնիա ուղեւորվելու ճանապարհին: Միաժամանակ, նա նշել է, որ հաղորդագրությունն ուղարկել է Սիբիրից:

«Ձեզ գրում եմ G7-ի գագաթաժողովին մասնակցելու համար Ճապոնիա մեկնելու ճանապարհին: Ավելի հստակ՝ այս enews-ն ուղարկվում է Սիբիրից, որտեղ մենք տեխնիկական կանգառ կատարեցինք: Այս կանգառը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի, համենայն դեպս՝ այս պահին»,- կատակել է իտալացի վարչապետը:

G7-ի գագաթաժողովը Ճապոնիայում անցկացվելու է մայիսի 26-27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ