News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Բազել Լանդ կանտոնում մահմեդական աշակերտներին պարտավորեցրել են սեղմել ուսուցիչների ձեռքը: Այս մասին գրում է The Local-ը:

Հրաժարվելու դեպքում նրանց 5 հազար շվեյցարական ֆրանկի չափով (5036 դոլար) տուգանք է սպառնում: Բազելի պաշտոնյաները կարծում են, որ «տղամարդկանց եւ կանանց հավասարության եւ օտարերկրացիների ինտեգրման հարցում հասարակական հետաքրքրությունն ակնհայտորեն ավելի առաջնահերթ է ուսանողների հավատքի ազատությունից»:

Ձեռքսեղմումից հրաժարվելը կգնահատվի որպես այլ անձանց սեփական կրոնի դրույթների կատարումը ստիպելու փորձ: Բացի այդ, շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի աշխատակիցները մատնանշել են, որ ձեռքսեղմումը շվեյցարական մշակույթում ավանդույթ է, եւ նրանք, ովքեր հրաժարվեն դրանից, հետագայում կարող են խնդիրներ ունենալ աշխատանքի տեղավորվելիս եւ կարիերա ստեղծելիս:

Ըստ Lenta-ի, նման որոշման առիթ է դարձել Տերվիլ քաղաքի դպրոցներից մեկում բարձրացած սկանդալը, որտեղ երկու աշակերտներ հրաժարվել էին սեղմել ուսուցչուհիների ձեռքը՝ հասկացնելով, որ մահմեդական սովորույթներն արգելում են դիպչել կողմնակի կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ