Երեւանում` Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող տանը այսօր` մայիսի 25-ին հայտնաբերել է 80-ամյա տղամարդու դի: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տղամարդու սպանության կասկածանքով քիչ առաջ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նրա որդին:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից: Մանրամասները պարզվում են: