News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը` նոր սահմանադրությամբ իշխանության ձեւավորման նոր խաղի կանոնները: Իշխանությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից, էականորեն բարձրացնելու է ընտրությունների անցկացման օրինականությունն ու թափանցիկությունը:

Ընդդիմությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ չեն ընդունվել ընդդիմադիրների բոլոր պահանջները, հետեւաբար՝ ընտրությունները չեն կարող ավելի ազատ ու օրինական լինել: Ինչպես գրեթե միշտ, եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը հեռու են իրականությունից: Որովհետեւ աշխարհի անգամ ամենալավ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, եթե բացակայում է այդքան չարչրկված քաղաքական կամքը:

Եվ հակառակը` նույնիսկ ոչ այնքան լավ շարադրված օրենսգրքով կարելի է անցկացնել ամենաազատ եւ արդար ընտրություններն աշխարհում, եթե քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները, բայց առաջին հերթին` իշխանությունները, ունեն դրա համար անհրաժեշտ ոչ միայն՝ կամք, այլեւ՝ համարձակություն: Հրաժարվելու համարձակություն: Իշխանությունի՛ց հրաժարվելու համարձակություն:

Ունի՞ իշխանությունն արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ինչպես վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները: Այս հարցին պատասխանելու համար ու դրանից առաջ պետք է պատասխանել հարցին` պատրա՞ստ է իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում հրաժարվել իշխանությունից: Ակնհայտ է, որ այս` երկրորդ հարցի պատասխանը բացասական է: Միարժեքորեն բացասական:

Հետեւաբար՝ պետք է արձանագրել, որ երեկ Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու մասին օրենսդրական ակտ, որն ընդամենը քաղաքական կոռեկտությունից ու միջազգային պարտավորություններից ելնելով՝ անվանում են Ընտրական օրենսգիրք: Այդպես նաեւ ավելի լավ է հնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ