«Գահերի խաղ» սերիալի գործադիր պրոդյուսերներ Դեւիդ Բենիոֆը եւ Դեն Ուայսը ներողություն են խնդրել հանդիսատեսից վերջին դրվագի համար, գրում է The Variety-ն:
Հաղորդվում է, որ «Ջիմմի Քիմել Լայվ» շոուի ժամանակ պրոդյուսերները ներողություն են խնդրել դրվագի համար, որտեղ բոլորի կողմից սիրված Հոդորի կերպարը զոհվում է՝ պաշտպանելով Բրան Սթարքին: Պրոդյուսերները ներողություն չեն խնդրել հենց Հոդորի սպանության համար՝ նշելով, որ շատ կերպարների են սպանում: