News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է մարզական միջոցառում կին դատապարտյալների համար:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում կին դատապարտյալներն իրենց ուժերն են չափել վազքի, հեռացատկի, բազկամարտի, շաշկու, սեղանի թենիսի եւ վոլեյբոլի մրցումներում:

Մայիսի 25-ին անցկացված եզրափակիչ մրցելույթներում հայտնի են դարձել տարբեր մարզաձեւերում հաղթողները:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը գրավել է Ա. Եղոյանը, երկրորդ տեղում Ք. Մաթեւոսյանն էր, իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ա. Թադեւոսյանը:

Վերջինս նաեւ առաջինն էր հեռացատկում, իսկ այս մրցաձեւում երրորդ եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են Լ. Այվազյանը եւ Է. Ավետյանը:

Բազկամարտի մրցաշարում միանձնյա հաղթող է ճանաչվել Ք. Ներսիսյանը:

Սեղանի թենիսի մրցաշարում երրորդ հորիզոնականում Ա. Գրիգորյանն էր, երկրորդում` Կ. Ղարիբյանը, իսկ առաջին տեղը գրավել է Ա. Ավետյանը:

Շաշկու մրցումներում երրորդ հորիզոնականում Ա. Դավթյանն էր, երկրորդում` Լ. Խաչատրյանը, իսկ առաջին հորիզոնականում` Ա. Գրիգորյանը:

Մրցանակակիրները պարգեւատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով եւ Աբովյանի քաղաքապետարանի կողմից սահմանված նվերներով:

Մրցանակաբաշխության ավարտին կին դատապարտյալները հյուրերին են նվիրել իրենց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

Տպել
Ամենաշատ