News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայի իրավապահ մարմինները ներգաղթյալների կուտակման նոր վայրեր են հայտնաբերում, որտեղ կարող են անկարգություններ տեղի ունենալ հազարավոր միգրանտների դժգոհության պատճառով: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:

Աղբյուրների փոխանցմամբ՝ Խովանսկոե գերեզմանատանը ծեծկռտուքից հետո էթնիկ հանցագործությամբ զբաղվող օպերատիվ մարմինները ղեկավարությունից պահանջներ են ստացել: Նրանց հանձնարարել են օպերատիվ հսկողության տակ վերցնել իրադարձությունները, որոնք կատարվում են օբյեկտներում, որտեղ Միջին Ասիայից ժամանած միգրանտների կուտակումներ կան:

Ոստիկանության տեղեկություններով՝ մի շարք շուկաներում եւ առեւտրի կենտրոններում իրավիճակը ծայրահեղ լարված է:

Կոնֆլիկտների դրդապատճառները նույնն են, ինչ գերեզմանատան ծեծկռտուքի դեպքում: Միգրանտները դժգոհ են, որ իրենց եկամուտի մեծ մասը ստիպված են տալ «հավաքողներին»: Ովքեր հրաժարվում են վճարել, նրանց դուրս են հանում օբյեկտներից եւ ծեծում:

Աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքն արդեն ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր դժգոհ ներգաղթյալների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ