News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանի բոլոր երկրները որոշ չափով կրում են այն քաղաքակրթության ազդեցությունը, որը կոչվում է իրանական: Այս մասին մայիսի 26-ին՝ ԵՊՀ-ում «Պարսկական գրականություն եւ պատմություն» թեմայով գիտաժողովի ժամանակ, ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա խոսքով՝ պարսիկ պոետ Սաադի ստեղծագործության կարեւոր տարր է կազմում չափավորությունը: «Չափավորություն՝ ծայրահեղականության դեմ: Ֆիրդուսին, Հաֆեզը, Նիզամին եւ շատ այլ պոետներ պատկանում են մեզ բոլորիս եւ, այլ խոսքով ասած,  խաղաղության եւ բարեկամության դեսպաններ են: Հուսամ՝ նրանց օգնությամբ մենք կարող ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Սաջադին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ