News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտավախություններ ունի, որ բալկանյան երթուղու փակումից հետո միգրանտների հոսքը միության երկրներ կուղղվի Եգիպտոսի տարածքով, գրում է Die Welt–ը:

«Իրական վտանգ կա, որ ոչ միայն ԼԻբիան, այլեւ եգիպտոսի արեւմուտքը տարանցիկ տարածաշրջան կդառնա փախստականների համար»,- հայտնել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդրա Գրաֆա Լամբսդորֆը՝ Եվրոպային կոչ անելով օպերատիվ ազդել իրավիճակի վրա:

Պարբերականի տեղեկություններով կան ապացույցներ, որ միգրանտների հոսքը դեպի Եգիպտոս կավելանա: Այդ կապակցությամբ առաջարկվում է Եգիպտոսի ուղղությամբ ընդլայնել «Սոֆիա» առաքելությունը, որի նպատակն է տեղեկություններ հավաքել Աֆրիկայից ԵՄ ափերի մոտ ապօրինի միգրանտներ փոխադրողների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ