News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ (ԵՀ) Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց վիզայի ռեժիմի ազատականացման բանակցություններին ցանկալի արդյունքի հասնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրախորհրդարանին (ԵԽ) եւ ԵՄ-ի Խորհրդին խորհուրդ է տվել հանել վիզայի սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի մնացած պայմանները վիզաները հանելու համար: Դրանց թվում են կոռուպցիայի կանխարգելման միջոցները, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների անցկացումը, դատական համագործակցությունը բոլոր անդամ երկրների հետ, ահաբեկչության դեմ պայքարում օրենսդրության վերանայումը:   

«Ինչ վերաբերում է հակաահաբեկչական օրենսդրության վերաբերյալ պահանջներին, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի իր պարտավորությունները: Սպառնալիքները դիվանագիտական լավագույն գործիքը չեն օգտագործման համար, յուրաքանչյուրը պետք է հրաժարվի դրանց օգտագործումից, որովհետեւ դրանք ընդհանրապես որեւէ արդյունք չեն տա», — լրագրողներին ասել է Յունկերը Ճապոնիայում   «յոթնյակի» գագաթնաժողովի սկզբից առաջ:

Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանը ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունը երկրի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի: Էրդողանը հայտնել է նաեւ, որ Թուրքիան չի վերանայի իր հակաահաբեկչական օրենսդրությունը եւ ԵՄ-ին երկերեսանիության համար է մեղադրել: 

Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շուլցը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ ԵԽ-ն Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման օրենսդրական գործընթաց կսկսի այն բանից հետո, երբ Անկարան կատարի ԵՄ-ի դրա հետ կապված բոլոր պահանջները, առանց բացառության: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ