News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը iPhone  է տեսել 17-րդ դարի հոլանդացի նկարչի կտավում:

Նախօրեին Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը Ամստերդամում էր, որտեղ ելույթ է ունեցել  Start-up Fest-ում: Միջոցառումից հետո պատասխանելով  CNBC-ի թղթակիցների հարցերին` Քուքը սենսացիոն հայտարարություն է արել: Apple-ի ղեկավարին հարցրել են, թե երբ է ստեղծվել առաջին  iPhone-ը, ինչին նա պատասխանել է, որ մինչեւ վերջերս համոզված էր, որ ճշգրիտ գիտե այդ հարցի պատասխանը, բայց Ամստերդամ այցից հետո նրա մոտ կասկածներ են ի հայտ եկել, որ   առաջին   «խնձորային» սմարթֆոնը ստեղծվել է դեռեւս XVII դարում, հայտնում է Informing-ը:  

Թիմը պարզաբանել է, որ նախօրեին ինքն այցելել է Ռեյկսմյուսեում գեղարվեստի թանգարան, որտեղ տեսել է անցյալ դարերի խոշոր վարպետների կտավները: Այնտեղ Ռեմբրանդտի կտավում նա  iPhone է տեսել:

Նա նույնիսկ լրագրողներին ցուցադրել է կտավի լուսանկարը, որի վրա իր կարծիքով պատկերված էր ժամանակակից սմարթֆոնի «նախանախապապը»:   

«Վատ է երեւում է, բայց երդվում եմ` այնտեղ է», - ճշտել է Քուքը:

Սյուժեի եթեր դուրս գալուց հետո սոցցանցերի օգտատերերը սկսել են   iPhone փնտրել Ռեյկսմյուսեումում ներկայացված նկարներում եւ գտել են այն կտավը, որի մասին խոսել էր Քուքը: Բայց Apple-ի ղեկավարը մի քիչ սխալվել է. առարկան, որն արտաքինից հիշեցնում է  XXI դարում հայտնի սարքերը, պատկերված էր ոչ թե Ռեմբրանդտի կտավում, այլ մեկ ուրիշ  հայտնի հոլանդական գեղանկարչի` Պիտեր դե Հոխի նկարում: 

Այս կտավը, որը վարպետը նկարել է 1670-ին, կրում է «Նամակը» վերնագիրը, ինչից կարելի է եզրակացբնել, որ նրանում պատկերված տղամարդը ձեռքում ոչ թե «խնձորային» սմարթֆոն է պահում, այլ ծալած թուղթ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ