Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսկացության պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կլինի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի կազմում: Այս մասին ասել է «Բատկիվշչինա»-ի պատգամավոր Իվան Կրուլկոն, փոխանցում է «112 Ուկրաինան»:
«Սավչենկոն նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ հանդիպելուց հետո գնացել է «Բատկիվշչինա» խմբակցության հետ հանդիպման: Նադեժդան թիմային խաղացող է եւ այսօր նա հաստատեց, որ «Բատկիվշչինայի» անբաժան մասն է: Նա կաշխատի խորհրդարանում, նա խնդրեց օգնել իրեն, որպեսզի հնարավորինս արագ աշխատանք գտնի»,- ասել է նա՝ հավելելով, որ Սավչենկոյի ձայնը մեծ կշիռ կունենա:
Նրա խոսքով՝ Սավչենկոյինյ մայիսի 31-ին սպասում են Ռադայում: