News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում  նախարարության եւ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջեւ մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր`59.955.938,46 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

Տրանսպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանագիրը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը եւ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։  Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 ճանապարհի կառուցմանը:

Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած եւ տեխնիկապես բավարար գնահատված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը:

«Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության փոխնախագահ Լյու Լյուշան վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018 թվականի տարեսկզբին, եւ բարձր որակով:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի եւ կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաեւ արեւելքից արեւմուտք իրականացվող տրանսպորտային շարժի եւ բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» եւ «Մետաքսի Ճանապարհ» ծրագրերի կարեւոր մասերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ