News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունում առաջիկա օրերին հրապարակելու է սպառողների համար կարեւոր 10 ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը: Այս մասին մայիսի 26-ին Կաառավարության նիստի ժամանակ հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Այդ փաստաթղթերով ապրանքներ ներկրել կկարողանա ցանկացած ձեռներեց:

Այդ ապրանքներ են կարագն ու արեւածաղկի ձեթը, ալյուրն ու հացահատիկը, շաքարը, հավի միսը, բանանը ու նարինջը, բենզինն ու դիզելային վառելիքը: Էկոնոմիկայի նախարարությունը առայժմ սահմանափակվում է այս ապրանքներով, համարելով դրանք սպառողների համար ներմուծվող կարեւորագույն ապրանքներ: Միանգամից բոլոր փաստաթղթերի հրապարակման համար ժամանակ է պահանջվում, քանի որ յուրաքանչյուր ապրանքի համար կան մի քանի տարբեր ընթացակարգեր, ըստ առեւտրի ռեժիմի: Հայաստանի արտաքին առեւտուրը բաժանվում է երեք ռեժիմի՝ երրորդ երկրներ առանց կանոնակարգման առանձնահատկությունների, երրորդ երկրներ՝ ազատ առեւտրի մասին պայմանագրերով ու կանոնակարգման առանձնահատկություններով ու վերջապես՝ Եվրասիական միության երկրներ:

ԵՏՄ շրջանակում նույնպես երկու ցանկ կա. առաջինը՝ ապրանքներ ոչ զարգացած երկրներից, արտոնյալ ռեժիմով, երկրորդը՝ ապրանքներ զարգացող երկրներից, որտեղ գործում են արտոնյալ մաքսատուրքեր:

Մինասյանի խոսքով, հաշվի առնելով փաստաթղթերի մեծ ծավալը՝ սկզբում դրանք կհրապարակվեն միայն 10 ապրանքների վերաբերյալ, բայց Նախարարությունը հետագայում կհրապարակի նաեւ սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին վերաբերող փաստաթղթերը:

Նշված 10 ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի ցանկերը ուղարկվել են Պետեկամուտների կոմիտե ու Սննդամթերքի անվտանգության պետծառայություն՝ դրանց  համաձայնեցման համար: Մինչեւ շաբաթվա վերջ փաստաթղթերը կհրապարակվեն www.mineconomy.am կայքում: Բացի դրանից կմշակվի ծրագրային ապահովում, որով Էկոնոմիկայի նախարարության կայքում հնարավոր կլինի որոնել ապրանքի տասանիշ կոդը, ըստ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկի:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ