Միացյալ նահագները ողջունում է Ադրբեջանի Գերագույն դաատարանի որոշումը՝ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային պայմանական -վաղաժամկետ ազատելու մասին, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարք Թոները իր հայտարարությունում:
«Մենք սա դրական քայլ ենք գնահատում, ու կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը չեղարկել նրա դեմ նաեւ բոլոր մյուս մեղադրանքները:
Քանի որ Ադրբեջանը շարունակում է ընդլայնել խոսքի ու արտահայտման, նաեւ քաղաքացիական ու քաղաքական ազատությունը, այս քայլը միայն կնպաստի Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը ու մեր երկկողմանի հարաբերություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի Գերագույն դատարանը մայիսի 25-ին որոշում է կայացրել Իսմայիլովային պայմանական -վաղաժամկետ ազատ արձակելու մասին: