News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը այսօր՝ մայիսի 26-ին, իջել է Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Արարատի Մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների մոտ եւ վստահեցրել, որ խաղողի մթերման դիմաց նրանց գումարները կվճարվեն վաղը, եթե այսօր հեռանան կառավարության շենքի մոտից:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ գյուղացիները չեն համաձայնում հեռանալ կառավարության շենքի մոտից: «Մի քանի անգամ խոստացել են վճարել մեր գումարները, դեռ ապրիլին էին խոստացել, հետո վարչապետը խոստացավ մինչեւ մայիսի 10 տալ մեր փողերը, բայց արդեն հունիսն է սկսվում ու դեռ փող չենք տեսել, մենք չենք հեռանա այստեղից մինչեւ չվճարեն: Ամեն միջոցի կդիմենք, ընդհուպ մինչեւ փողոցներ կփակենք»,- նշել է Քաղցրաշենի բնակիչներից Վարդան Մեսրոպյանը:

Ալեքսանդր Ղազարյանն էլ հայտարարեց, որ եթե վաղը չվճարեն գյուղացիների գումարները, ինքը պատրաստ է միանալ ցուցարարներին:

Կառավարության մոտ է եկել խաղողի մթերումը կազմակերպած «Վինար» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Գալստյանը: Նա փորձում է համոզել գյուղացիներին, որ դադարեցնեն ցույցը: Նա վստահեցնում է խաղողագործներին, որ բանկից վարկ ունեն ստանալու մինչեւ վաղը, մի մասի գումարը կվճարեն հենց վաղը, մնացածն ավելի ուշ՝ մինչեւ ամսվա վերջ:

Այս հայտարարությունն էլ ավելի վրդովվեցրեց գյուղացիներին, որոնք պնդեցին, որ չեն հեռանալու մինչեւ իրենց գումարը չստանան:

Նրանք որոշեցին երթով շարժվել դեպի նախագահի նստավայր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ