News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ուկրաինացի զինվորական Նադեժդա Սավչենկոյի ներումը եւ Կիեւում դատապարտված Ռուսաստանի քաղաքացիներ Եվգենի Երոֆեեւի եւ Ալեքսանդր Աեքսանդրովի վերադարձը տուն արմատական եղանակով չի փոխի Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսպես ասենք, մերոնց վերադարձը Մոսկվա եւ Սավչենկոյի ներումը եւ վերադարձը Կիեւ հազիվ թե կարելի է համարել մի բան, որն ի վիճակի է արմատապես փոխել ներկայիս մթնոլորտը, որը, իհարկե, կցանկանայինք ավելի կառուցողական տեսնել», — ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  «հետեւողականորեն եւ մշտապես հանդես է գալիս հարաբերությունների վերականգնման օգտին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ