News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական  շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 82-ամյա Հայկարամ Առաքելյանի սպանության  դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում սպանության կասկածանքով ձերբակալվել է տղամարդու որդին, ով ցուցմունք է տվել դեպքի շուրջ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հ.Առաքելյանի մահվան մասին ահազանգն ստացվել է նրա որդուց՝ 2016 թվականի մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահաններում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։  Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Հայկարամ Առաքելյանի դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում եւ քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:

Դեպքի առթիվ  նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հորն սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին։ Վերջինս  հարցաքննվել է որպես կասկածյալ եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Նախնական տվյալներով՝ հոր խնդրանքով որդին նրան ներարկել է կետոնալ տեսակի ցավազրկող, որից հետո մոտ 45 րոպե անց հայրը կրկին խնդրել է դեղ ներարկել: Գիտակցելով, որ նշված դեղը երկրորդ անգամ կարելի է ներարկել միայն առնվազն 6 ժամ անց, այդուհանդերձ,  որդին կատարել է երկրորդ ներարկումը եւ տնից դուրս եկել: 2 ժամ անց վերադառնալով տուն` նկատել է, որ հայրը մահճակալի դիմաց ընկած ծանր շնչում է՝ շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա եւ ոչ մի օգնություն ցույց չի տվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, բջջաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ