News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի համակուրսեցի Տիգրան Դեմիրճյանը, որը դեպքի ժամանակ եղել է նույն ննջասենյակում, տեսել է կուրսանտի մահճակալի մոտ կանգնած 4 կուրսանտներին, լսել Հայկազի ձայները ու աչքերի դիմաց սեւացել է:

«Երբ ճաշարանում էինք, հաց էինք ուտում, Հայկազը Կարենի հետ ինչ-որ հարցումներ ունեցավ: Մոտեցավ Վաչեն, ասեց՝ էդ խոսակցությունը ստեղ պիտի չլինի, վերեւը պիտի լինի: Երբ իրիկունը բարձրացանք մարտկոց, սեղանի կազմն ու Վաչեն մտան մեր սենյակ, էնտեղ չգիտեմ՝ ինչ է եղել, ինչ են խոսել: Երբ գնում էինք քնելու, Հայկազը  գնաց, ջուր բերեց, դրեց իր կողքը: Դրանից հետո աչքս կպել էր,  ինչ-որ ձայներ լսեցի, արթնացա, տեսա, որ չորս հոգով Հայկազի կոյկի կողքն էին հավաքված: Հետ տալու ձայն լսեցի, որ Հայկազի սիրտը խառնեց, հասկացա, որ ինչ-որ բան էն չի, ուրիշ նպատակով են եկել: Չեմ կարա բացատրեմ ինչ եղավ, աչքերիս դեմը սեւացավ»,- այսօր՝ մայիսի 26-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվելիս ասաց կուրսանտը:

Տիգրան Դեմիրճյանը պատմեց, որ դրանից հետո Հայկազի ձայնը չի լսել: Երբ հասկացել է, թե ինչ է կատարվում, շատ է վախեցել, միջամտել չի կարողացել:

«Լսեցի, որ Հայկազը քֆուր տվեց չորսին, ասեց՝ ինչ եք անում ... տղերք: Փակեցի աչքերս, այնպես արեցի, որ ինձ չտեսնեն, որ նույնն էլ իմ հետ չկատարվի: Տեսա, որ ոչ մեկ ձայն չի հանում, մտքովս ամեն բան անցավ՝ էլ մարդասանություն, էլ չգիտեմ ինչ»,- ասաց նա՝ նշելով, որ մինչեւ հիմա վախը չի անցել.  «Ամեն թեթեւ շարժումից ես կարող ա վախենամ»:

Տիգրան Դեմիրճյանը պատմեց, որ տեսել է, որ Գնելն ու Նորիկը կանգնած են եղել Հայկազի գլխավերեւում, Վաչեն ու Մովսեսը՝ ոտքերի հատվածում:

«Նորիկն ու Գնելը նենց շարժումներ էին անում, որ ոնց որ բերանը փակել էին, բերանին բան էին դրել: Գնելը, չտեսա, թե ինչ էր անում, հետո ինձ ասեցին, որ գործիքով խփել ա»,- ասաց նա:

Տիգրանը պատմեց նաեւ, որ տեսել է՝ ինչպես է Մովսեսը լույսի տակ նստած ինչ-որ բան գրում: Նա լսել է՝ ինչպես են կուրսանտները որոշում ինչ անել՝ կախել Հայկազի մարմինը, թե պատշգամբից ցած նետել:

«Նորիկն ուզում էր բուշլաթի թելիկները հաներ, հետո Վաչեն առաջարկում էր  կախել, Նորիկն առաջարկում էր գցել պատշգամբից»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից հետո տեսել է ՝ ինչպես են Հայկազի մարմինը դուրս հանում ու հասկացել է, որ նա մահացած է:

Տիգրանն ասաց, որ երբ առավոտյան արթնացել են, տպավորություն է եղել, թե անկողնու մեջ մարդ կա:

«Սպարտիվկա էր դրած, Սամվելը գիտեր՝ մարդ կա տեղերի մեջ: Ձեռք տվեց, մեջ ընկավ ձեռքը, բացեցինք տեսանք՝ սաղ արյուն էր»,- պատմեց նա:

Նշենք, որ Տիգրան Դեմիրճյանը ընդգրկված է գործում որպես տուժող: Նա կոնֆլիկտ է ունեցել մեղադրյալներից Մովսես Ազարյանի հետ, որի ժամանակ Մովսեսը հարվածել է նրան քունքի հատվածում:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ