News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահի պաշտոնից հեռացված Դիլմա Ռուսեֆի իմպիչմենտի գործընթացը կարող է ավարտվել ընթացիկ տարվա օգոստոսին, հայտնում է  Agencia Brasil գործակալությունը:

Իմպիչմենտի հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկի համաձայն, որը ներկայացրել է սենատոր Անտոնիու Անաստասիան, Բրազիլիայի սենատում քվեարկությունը իշխանությունից Ռուսեֆի վերջնական հեռացման կամ պահպանման հանձնարարականներով նախատեսված է օգոստոսի  1-ին կամ  2-ին: Այն կընդունվի պարզ մեծամասնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Ավելի վաղ Անաստասիան իմպիչմենտի հանձնաժողովի համար զեկույցում խորհուրդ էր տվել Ռուսեֆին պատասխանատվության ենթարկել բյուջետային օրենսդրության խախտման համար: 

Մայիսի կեսին Բրազիլիայի սենատը (խորհրդարանի վերին պալատը) 55 ձայնով 22 ձայնի դեմ հավանություն է տվել Ռուսեֆի իմպիչմենտի գործընթացի շարունակմանը: Դա նշանակում է, որ պետության ղեկավարն իր պաշտոնը լքել է 180 օրով, իսկ նրա պարտականությունները սկսել է կատարել փոխնախագահ Միշել Տեմերը, որը նոր կառավարություն է ձեւավորել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ