News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի խոշորագույն ծխախոտագործական ընկերությունները՝ Imperial Tobacco-ն եւ British American Tobacco-ն, արտադրության մեջ օգտագործում են ծխախոտը, որը հավաքվել է այդ թվում երեխաների աշխատանքով, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով Human Rights Watch կազմակերպության տվյալները:

Հաղորդվում է, որ երկու արտադրողն էլ ծխախոտ են գնում Ինդոնեզիայից, որտեղ պլանտացիաներում անչաահասներ են աշխատում, ուստի ընկերությունները չեն կարող երաշխավորել, որ ծխախոտը երեխաների աշխատանքի արդյունքը չէ:

Իրավապաշտպանների զեկույցում հիշատակվում են նաեւ Philip Morris International եւ 4 այլ ընկերություն:

Human Rights Watch-ի ներկայացուցչի տվյալներով՝ արդյունաբերությունը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որտեղ ձեռնարկությունները տեղյակ կլինեն, թե ով եւ ինչպես է ծխախոտ արտադրում:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 8 տարեկանից սկսած՝ հարյուրավոր երեխաներ իրենց առողջությունը վտանգի են ենթարկում՝ օգտագործելով պեստիցիդներ եւ ձեռքով հավաքելով ծխախոտի տերեւները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ