News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները պահանջող Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից գյուղերի բնակիչները երթով հասել են ՀՀ նախագահի նստավայր:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները պատնեշել են նախագահի նստավայր տանող ճանապարհը, եւ գյուղացիները խմբված են են նախագահի նստավայրի դիմացի մայթին: Նրանք պահանջում են, որ երկրի նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: 

Գյուղացիները հայտարարում են, որ իրենց այնքան են խաբել, թե գումարները կվճարեն, բայց չեն վճարել, որ հիմա այլեւս ոչ մեկին չեն հավատում եւ հենց այս պահին պահանջում են իրենց գումարները:

«Ամեն հինգշաբթի գալիս ենք կառավարության մոտ, ամեն անգամ խոստանում են, որ կվճարեն գումարները, բայց խաբում են: Մենք ուրիշի փողը չենք ուզում: Մեկ կգ խաղողն ընդունել են 40 դրամով, ու նույնիսկ էդ փողը չեն տալիս, բայց հարկերը, ջրի վարձն ուզում են,-ասաց քաղցրաշենցիներից մեկը:

Ասօր ավելի վաղ Կառավարության մոտ ցուցարար գյուղացիներին էր մոտեցել խաղողի մթերումը կազմակերպած «Վինար» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Գալստյանը: Նա վստահեցնում էր խաղողագործներին, որ բանկից վարկ ունեն ստանալու մինչեւ վաղը, մի մասի գումարը կվճարեն հենց վաղը, մնացածն ավելի ուշ՝ մինչեւ ամսվա վերջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ