News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ ժամանակներս ստորագրվելու համար  պատրաստի փաստաթուղթ դեռ չի կարող գոյություն ունենալ: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ կողմերի պայմանավորվածությունները նրանք են, ինչ հրապարակվել է եռակողմ հայտարարությաան մեջ: Հայտարարությունը հնգակողմ չի դարձել, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է միանալ դրան: Հայտարարության մեջ նշված են այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը: Դա հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրին հետեւելն է եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական  ներկայացուցչի աշխատակազմի լիազորությունների ընդլայնումը:

Բանակցությունների մյուս փուլը կլինի հունիսին, դրանց անցկացման վայրը դեռ հայտի չէ: Պարզ է, որ բանակցությունների վերսկսման համար պայմաններ են պետք: «Ես մեկ անգամ չեմ ասել, որ դրանք Հայաստանի կողմից նախապայմաններ չեն: Խոսքը բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների մասին է, որոնց մասին ասել է համանախագահների եռյակը, եւ այն պարտավորությունների, որոնք ստանձնել են կողմերը: Եթե այդ պայմանները ստեղծվեն,  մշտադիտարկման հնարավորություններ ստեղծվեն եւ ընդլայնվեն ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունները, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Հիմա ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հունիսի սկզբին նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առանձին հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Հնարավոր է, այդ հանդիպումների ժամանակ կողմերը շարունակեն քննարկել Վիեննայում ձեռք բերած պայմանավորվածությունների լիարժեք իրականացման հարցերը: Եվ դա հնարավորություն կտա ճանապարհ հարթել բանակցությունների հաջորդ փուլի համար, եւ, ինչու ոչ, բարձրագույն մակարդակով հանդիպման համար: «Ձեռք բերած համաձայանությունները հանդիպման ձեւաչափի սահմանափակումներ չեն դնում: Բացառված չէ, որ եթե բոլոր պայմանները ստեղծվեն, ապա հնարավոր է, որ նման հանդիպում կայանա: Բայց երբ մենք խոսում ենք բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ բանակցություններից, ապա ինչ-որ բան ստորագրելու մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլ ուղղակի չկա որեւէ փաստաթուղթ, որը կարելի է ստորագրել: Բանակցությունների նպատակը կարգավորման նոր ուղղություններ եւ սկզբունքներ մշակելն է», - ասել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ