News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը պատմության կարեւորագույն մասերից է, որը ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ բոլոր ազգերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ցեղասպանության նվիրված «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր, եգիպտացի Միրիամ Զաքին, որը Երեւանում Սերժ Սարգսյանի կողմից մրցանակ ստացավ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար:

«Շատ կարեւոր էր արաբ հանդիսատեսին բացատրել, թե ինչ է Հայոց Ցեղասպանությունը: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր եգիպտոսցիները գիտեն Հայոց ցեղասպանության մասին եւ այսօր այլ բարեկամություն է երկու ազգերի միջեւ»,- ասաց Զաքին:

Եգիպտացի պրոդյուսերը համոզված է, որ Ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ազգերին. «Երբ նայում ես 1915թ. խաղացողներին, նրանք այսօր էլ կան՝ 2015թ.-ին, 2016թ.-ին, մենք նրանց դեռ տեսնում ենք, նրանք նույն տերմիններն են օգտագործում, նույն տակտիկան: Ժամանակն է արթնանալու: Կարծում եմ՝ եթե հայերն այսքան երկար տարիներ չլռեին, այլ իրավիճակ կլիներ այսօր»:

Հիշեցնենք, որ «Ով սպանեց հայերին» ֆիլմը Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին արաբերեն փաստագրական ֆիլմն է:

Ֆիլմի պրոդյուսերներն են Մուհամմադ Խանաֆին և Մարիամ Զաքին: Ժապավենում ներկայացված են 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ֆիլմի պրեմիերան կայանացել է 2015թ. նոյեմբերի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ