News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ փոխօգնության մասին պայմանագիրը մշակման փուլում է: Այս մասին մայիսի 26-ին հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2015-ին պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ փոխօգնության մասին համաձայնագրի նախապատրաստումը հանձնարարվել է Արտգործնախարարությանը ու գտնվում է մշակման փուլում, իսկ հետագա քայլերը պայմանավորված կլինեն ընթացիկ գործընթացներով ու համապատասխան գործոններով: «Ինչպես գիտեք, այդ գործընթացները բավականին բարդ են, ու հաշվի առնելով այդ ամենը՝ մեր երկրի գերագույն ղեկավարությունը Ղարաբաղի գործընկերների հետ քննարկումների արդյունքներով կհանգի եզրակացության, թե երբ է դա հնարավոր անել»,- նշել է Նալբանդյանը:

ԲՀԿ նախագահ, դրա խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հարցին, արդյոք երկրի ղեկավարությունը վաղաժամ չի համարում այս փաստաթուղթը, եթե առայժմ վաղաժամ է համարում ԼՂՀ ճանաչումը, արտգործնախարարը պատասխանել է. «Ես այս հարցում հավասարության նշան չէի դնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ