Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 37/25 տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Օպել» մակնիշի 34 VA 984 պ/հ (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել եւ անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ։