News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

IIE Transactions on Occupational Ergonomics and Human Factors ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանգնած  աշխատատեղը ոչ միայն օգնում է կալորիաներ այրել եւ կանխարգելել ճարպակալումը, այլեւ բարելավում է ուշադրության կենտրոնացումը եւ մտածողական գործառույթները, ինչպես նաեւ բարձրացնում է աշխատանքի ընթացքում չափահասների արտադրողականությունը, հայտնում է   Gazeta-ն:

Դա պարզելու համար Թեքսասի համալսարանի   գիտնականները մեկ ու կես տարի ուսումնասիրել են զարգերի կենտրոնում աշխատող մարդկանց երկու խմբի միջեւ արտադրողականության տարբերությունը եւ այն եզրակացությանն են հանգել որ նրանք, ովքեր ի վիճակի են եղել կանգնած աշխատել, միաժամանակ կարգավորելով սեղանի բարձրությունը հարմարավետության համար, 46 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատել, քան նրանք, ովքեր ստանդարտ աշխատանքային դիրք են զբաղեցրել, նստելով սովորական սեղանի մոտ: 

Հետազոտության առաջատար հեղինակ Գրեգորի Գարետտը պնդում է, որ հետազոտության առաջին ամսում արտադրողականության աճը մեծ չէր, սակայն երկրորդ ամսում դրական ցուցանիշներն ավելի ակնհայտ են դարձել: Գիտնականները նշում են, որ տվյալ հետազոտությունը մեծ առաջընթաց է գրասենյակային աշխատողների արտադրականության վրա ազդեցության վերլուծության գործում, որովհետեւ վերջիններս շատ կապված են իրենց արտադրողականության օբյեկտիվ տվյալների հետ: Գիտնականները նաեւ հայտնում են, որ կփորձեն գործունեության այլ ոլորտներից գրասենյակային աշխատողների մոտ օբյեկտիվ արտադրողականություն հայտնաբերել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ