News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կճատ քթով շները, ինչպիսիք են, օրինակ, մոպսերը, բուլդոգները, ֆրանսիական եւ բրիտանական բուլդոգները, ավելի քնքուշ են եւ շատ ավելի լավ են պաշտպանում մարդկանց: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Discovery-ն:

Ավելի վաղ 8 հազար շան մասնակցությամբ անցկացված հետազոտությունը նաեւ ցույց էր տվել, որ կենդանիների չափսերը նույնպես ազդում են նրա բնավորության վրա. փոքրիկ շները սովորաբար ավելի ագրեսիվ են, չլսող եւ հակված են հաճախակի բազմանալուն:

Իսկ վերջին հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 45 ցեղատեսակի ավելի քան 60 հազար շան տվյալներ: Նրանք պնդում են, որ չնայած մռութի տափակ կազմվածքով շները շնչառության հետ կապված խնդիրներ ունեն եւ ավելի կարճ են ապրում, սակայն մարդիկ գերադասում են հենց այս տեսակի շներ ձեռք բերել:

Հետազոտության արդյունքների համաձայն, այդպիսի շներին ավելի դյուրին է վարժեցնել, նրանք շատ ավելի հնազանդ են եւ լավ են վերաբերվում ու պաշտպանում երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ