News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Եվրամիությունը բնականոն հունով շարունակում են բանակցությունները՝ համագործակցության մասին նոր շրջանակային փաստաթուղթ կնքելու համար: Այս մասին մայիսի 26-ին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2015-ին պետբյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Մեկնաբանելով Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, որ Հայաստանի ու ԵՄ–ի միջեւ նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում բարդություններ կան, Նալբանդյանը նշեց.«Ես այդպես չէի ասի: Ցանկացած բանակցություններում կան բարդություններ, որոնք իհարկե կողմերը փորձում են հաղթահարել: Կան նաեւ խնդիրներ: Բայց երբեք չի եղել այնպես, որ կողմերից մե՛կն այդպես հայտարարի: Եթե Սվիտալսկին կարծում է, որ սա ճնշման ձեւ է, ապա դա վատ ձեւ է: Ես վերջերս հանդիպել եմ նաեւ Յոհաննես Հանի ( ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար-խմբ) եւ տիկին Մոգերինի ( ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ-խմբ) հետ: Մենք փոխադարձաբար եւ բավականաչափ գոհ ենք բանակցությունների երեք փուլերից ու շուտով կշարունակենք գործընթացը»:

Արտգործնախարարի խոսքով որոշակի ժամկետներ չկան, բայց հայկական կողմն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ ավարտվեն: Ընդ որում աշխատանքները չեն սահմանափակվել ապագա փաստաթղթի մասին բանակցություններով: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագրերի՝ Horizon 2020 եւ այլն : «Ի դեպ, նույնիսկ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած երկրներից ոչ բոլորն են միացել այդ ծրագրերին»,- նկատեց Նալբանդյանը :

Նա հիշեցրեց, որ ավելի քան երկու տարի է գործում է ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման գործընթացը ու Բրյուսելում վերջին հանդիպումը ( ԵՄ եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի երկրների արտգործնախարարների) հստակ պատկերացում տվեց այն մասին, որ քննարկվում է երկխոսության հնարավոր մեկնարկը, որը ուղղված է լինելու Հայաստանի ու Եվրամիության վիզային ռեժիմի ազատականացմանը: «Մեր երկխոսությունը բավականին հագեցած ու բազմակողմանի է ու մենք շահագրգռված ենք, որ խորացնենք համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով»,- ամփոփեց Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ